Բելգիան մեղադրանք է առաջադրել Փարիզի ահաբեկչության գործով կասկածյալի

Բելգիայում այս շաբաթ ձերբակալված ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Փարիզի ահաբեկչության գործով, իսկ նույն հանցանքի մեջ մեղադրվող մեկ այլ անձ ազատ է արձակվել՝ ապացույցների բացակայության հիմքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բելգիական դաշնային դատախազությանը:

Դատավորի որոշմամբ կալանավորվել է 1986 թվականին ծնված Զաքարիա Ժ.-ն, ով ևս մեկ շաբաթ կմնա կալանքի տակ՝ մեղադրվելով սպանությունների և ահաբեկչական խմբի գործունեությանը մասնակցելու մեջ: Ուրբաթ օրը Բելգիայի դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել Փարիզի ահաբեկչության մեջ մեղադրվող 10 անձանցից մեկին՝ Այուբ Բազարուժին, ով ահաբեկչական գործունեության մեղադրանքով ձերբակալվել էր դեկտեմբերի 30-ին:

Բելգիայում ձերբակալվածների մեծ մասը մեղադրվում է Բրյուսելի նախկին քաղաքացի Սալահ Աբդեսլամին աջակցելու մեջ, ով նեյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ գտնվել է Փարիզում:

Բազարուժի դատապաշտպանի խոսքով՝ նա ճանաչել է Սալահ Աբդեսլամին, քանի որ բնակվել են նույն շրջանում, սակայն նրանք մտերիմ չեն եղել և չկան կոնկրետ ապացույցներ, որ Բազարուժը նրան որևէ կերպ աջակցել է:

Բելգիայի քննիչները նաև փնտրում են ևս երկու անձի՝ մասնավորապես Սալահ Աբդեսլամին, որի եղբայրը մահապարտ ահաբեկիչների շարքերում է եղել:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել