Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել՝ հօգուտ գանգատաբերի:
Ըստ վճռի նախապատմության՝ 1948թ.-ին ծնված Ռեհան Թովմասյանին 1991թ. հոկտեմբերի 10-ին այդ ժամանակ Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի որոշմամբ հատկացվել է բնակարան նոր կառուցվելիք շենքում:
Շենքը պետք է կառուցվեր նախկին Քանաքեռի ալյումինի գործարանի՝ Կանազի (КанАЗ) միջոցներով:
Խորհրդային միության փլուզումից հետո այս ընկերությունը սննկացել է, իսկ շինարարության աշխատանքները դադարեցվել: Ռեհան Թովմասյանը փորձել է բնակարան ստանալ կամ էլ փոխհատուցում, անցել է ներազգային դատական ատյաններով և պարտվել: Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է, որ գործարանը սնանկ ճանաչվելու հիմքով իրավահաջորդ չունի, Ռեհան Թովմասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ ատյանում բողոք չի ներկայացվել, քանի որ Ռեհան Թովմասյանը համապատասխան ֆինանսական միջոցներ չուներ, իսկ որոշ փաստաբաններ չեն ցանկացել նրան իրավական օգնություն ցույց տալ՝ անվճար հիմունքներով:
Այս հանգամանքը հիմք ընդունելով՝ ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է անձի դատական պաշտպանության իրավունքը, ուստի պարտավորեցնել է պետությանը բողոքաբերին վճարել 3600 եվրո:
Ինչ վերաբերում է բնակարանային խնդիր, ապա այս հարցը դատարանը թողել է առանց քննության: