Ազգային անվտանգության կողմից Երևանում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կալանքի երկարացնելու հարցը վաղը կորոշվի Կենտրոն և Նոր Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է մեղադրյալի փաստաբան Լևոն Բաղդասարյանի գրասենյակից:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ այս հանցավոր խումբը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Ծառայությունից հայտարարել են, որ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով, խմբի անդամներին բաժանվել է գաղտնի հեռախոսահամարներ: Կալանավորվել են խմբի երկու տասնյակից ավելի անդամներ: