Վերջին 7 օրը սահմանին. հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում՝ հակառակորդի առնվազն երկու զինծառայող սպանվել է, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել