Վտանգավոր ծրագիր Facebook-ի օգտատերերի համար

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նոր ծրագիր է տարածվել, որը քաղաքացիներից տեղեկատվություն է գողանում: Սոցիալական ցանցում հայտարարել է Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյան: Մասնավորապես նա նշել է. «Ֆեյսբուքում երրորդ օրն ա, ինչ նոր ակտիվությամբ սկսել ա տարածվել ծրագիր, որը, իբր, ցուցադրում ա ձեր պրոֆիլը մտած օգտվողներին։ Հայերեն ասած՝ գոսծիներին։ Զուգահեռ նույնը ագրեսիվ տարածվում ա հեռախոսի ափերի ձեւով։ Ժող՝ սա խաբեություն է։ Ֆեյսբուքը չի տրամադրում տեղեկատվություն պրոֆիլի այցելուների մասին։ Սա խաբեություն է, որը հետն էլ ձեզանից, մեծ հավանականությամբ, տեղեկատվություն է գողանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել