Ոստիկանությունը վարչարարության բնագավառում կիրառվել է նոր մոտեցում

Ոստիկանությունում գործող SKYPE ծառայություն էր զանգահարել ՌԴ-ում գտնվող քաղաքացին, ով տեղեկացրել է, որ նշված պետության իրավասու մարմինը ՀՀ ոստիկանությունից պահանջել է գրավոր հավաստում անձնագրային պատմության վերաբերյալ:

Քաղաքացին հայտնել է, որ տվյալ փաստաթուղթը ներկայացնելու վերջնաժամկետի պատճառով իր գործարքը հնարավոր է մերժվի:

Զանգահարողը տեղեկացրել է, որ Հայաստանում բնակվում է իր քույրը և եղբայրը: Տվյալ դեպքում առաջին անգամ կիրառվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը, համաձայն որի տվյալների սուբյեկտի համաձայնությունը տրվում է նաև բանավոր. մասնավորապես, բանավոր համաձայնության դեպքում` այնպիսի հավաստի գործողությունների միջոցով, որոնք ակնհայտորեն կվկայեն տվյալների սուբյեկտի` անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին:

Տեղում՝ տեսազանգով խոսելիս անմիջապես քաղաքացուց պահանջել է, որպեսզի վերջինս ցուցադրի իր անձնագիրը: Բոլոր տվյալները, այդ թվում նաև լուսանկարը համեմատվել է բազայում առկա անձնագրային տվյալների հետ: Քաղաքացին բանավոր տվել է իր համաձայնությունը, որպեսզի դիմումը ներկայացնի իր քույրը՝ հայտնելով նաև քրոջ անհատական տվյալները:

Ընդամենը հաշված օրերի ընթացքում լուծվեց քաղաքացու պահանջը:

Այլ եղանակով դիմելու պարագայում պետք է դիումատուն կատարեր հետևյալ գործողություններից որևէ մեկը՝

1.Քանի որ բնակվում էր դիվանագիտական ծառայությունից բավականին հեռու, պետք է զգալի ծախս կատատեր և ներկայանար նշված ծառայություն՝ դիմում ներկայացնելու համար:

2.Դիմումը պետք է ուղարկեր փոստով, առավել ևս փոստային արագ ծառայությունից օտվելու համար զգալի վճարում կատարելով:

Արդյունքում, բացի զգալի ծախս կատարելուց, ժամանակի սղության պատճառով հնարավոր է ՌԴ-ում քաղաքացու գործարքը մերժվեր կամ հետաձգվեր:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել