ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`

10:00-17:00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 14 մուտքը,

11:00-14:00 Աբովյան փ. 30, 32, 34, 34Ա, 36 շենքերը, Մոսկովյան փ. 7, 9 շենքերը, Սայաթ-Նովա նրբանցքի 76-84 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,

Գեղարքունիքի մարզի`

13:00-14:00 Վարդենիս քաղաքի Արզոյան փողոց

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև  այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդներին նաև տեղեկացնում է, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծավալի և քանակի մասին տեղեկատվությունը հունվարի 11-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային և փոստային  բաժանմունքներում և վճարման այլ կետերում:

Հունվարի 11-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, կարող եք կատարել Ձեր վճարումները ծախսած էլ.էներգիայի դիմաց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել