Հայտնաբերվել է տղամարդու դի՝ ծակած-կտրած վնասվածքով. ՔԿ

2016 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 11։10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1956թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։

Կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։

Լուսանկարները՝ դեպքի վայրից1452508929,6144

1452508979,6612

1452508998,886

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել