Տղամարդը ձերբակալվել է՝ իր իսկ աղջկանից 7 երեխա ունենալու մեղադրանքով

Արգենտինացի տղամարդը, ով կասկածվում է իր աղջկան շուրջ 20 տարի բռնաբարելու և նրանից 7 երեխա ունենալու մեջ, ձերբակալվել է. այս մասին գրում է The Independent-ը: 56-ամյա տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ իր 31-ամյա դուստրը բժշկի այցելության ժամանակ հայտնել է, որ իր երեխայի հայրը հենց իր կենսաբանական հայրն է:

Իրավապահները անմիջապես կապվել են այս կնոջ հետ, ով հայտնել է, որ ևս 6 երեխա ունի իր կենսաբանական հորից և որ բոլոր երեխաները ծնվել են բռնության հետևանքով: Նա հայտնել է նաև, որ հոր կողմից իր հանդեպ բռնությունը սկսվել է երբ 9 տարեկան է եղել ու մայրը մահացել է, իսկ հայրն էլ հայտնել է, որ ինքը պետք է ստանձնի «նոր կնոջ» դերը:

Տեղի լրատվամիջոցներին կինը պատմել է. «Նա ինձ բռնաբարել է 9 տարեկանից ի վեր: Նա ինձ ծեծում էր և փայտի կտորը ձեռքին հետևում էր ինձ, երբ նկատում էր, որ զրուցում եմ հարևանների հետ: Նա մշատպես ծեծում էր ինձ և ես միշտ վախենում էի կյանքիս համար: Ասում էր, թե կսպանի, եթե որևէ բան ասեմ: Ես վախենում եմ իմ և երեխաներիս կյանքի համար, որովհետև հորս եղբայրներն ու քույրերը պահանջում են հետ վերցնել նրա դեմ բողոքը: Ես ցանկանում եմ, որ նա բանտ ընկնի: Ցանկանում եմ, որ արդարություն լինի»:

Արգենտինայի ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդուն ձերբակալելու որոշումը եղել է դեռևս նախորդ ամիս, սակայն նա փախել և թաքնվել է: Տղամարդը հայտանաբերվել է այս շաբաթ՝ շուրջ մեկշաբաթյա ակտիվ հետախուզության արդյունքում:

Այս բռնարարքը տեղի է ունեցել արգենտինական Լաս Թերմաս դե Ռիո Հոնդո հանգստյան գոտում: Կինը պնդել է, որ երեխաներից մի քանիսը ականտես են եղել իր հանդեպ բռնություններից:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրված արյունակցական կապի մեջ գտնվողի հանդեպ սեքսուալ բնույթի ծանր հանցագործություն կատարելու համար և կկանգնի դատարանի առջև:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել