Երևանի ճանապարհներին առկա է մերկասառույց

Երևանի ճանապարհներին այս պահին առկա է մերկասառույց: Առավոտվանից սկսված ձյան հալոցքը այս ժամերին բավականին դժվար իրադրության մեջ է դրել վարորդներին: Այսօր տեղեկացրել էինք, որ մերկասառույցի պատճառով Գայի պողոտայում 3 մեքենաներ են իրար բախվել, այս հանգամանքն, ըստ էության, չի զգոնացրել ո’չ նշյալ վարչական շրջանի ղեկավարին, ո’չ էլ քաղաքային իշխանությանը:

Հակառակ դեպքում, հերթական ավտովթարը տեղի չէր ունենա հենց նույն վարչական շրջանում: Նորք Նորքի Բադալ Մուրադյան փողոցը այս ժամերին մերկասառույց է, այստեղ` երևանցիներին հայտնի «քանդված մոստի» հարևանությամբ գտնվող զարդարված հրապարակի մոտ տեղի էր ունեցել ավտովթար: Մերկասառույցի պատճառով բախվել էին երեք մեքենաներ:

Վարորդները այս հատվածում բավականին դանդաղ էին ընթանում` փորձելով վթարային իրավիճակ չստեղծել: Նշյալ ճանապարհահատվածում հերթապահում էին ՃՈ երկու մեքենաներ, որպեսզի վարորդներին զգոնություն հաղորդեն, սակայն քաղաքային իշխանությունների կողմից այստեղ, ինչպես նաև մայրաքաղաքի մյուս հատվածներում ոչինչ չի արվում, մասնավորապես չեն կատարվել աղալցման աշխատանքները:

Վարորդներին կոչ ենք անում երեկոյան ժամերին առավել զգոն լինել, նմանաբնույթ ճանապարհահատվածներում երթևեկել հնարավորինս դանդաղ: Հարկավոր է նույն զգոնությամբ նաև երթևեկել վաղը առավոտյան` աշխատանքի մեկնելիս, ճանապարհներին այդ ժամերին առկա կլինի մերկասառույց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել