Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը, օգտագործելով դիպուկահար կրակ: Անդրադառնալով այսօր սպանության դեպքին` նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական ԶՈւ-երը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «Զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- վստահեցրել է նա: