Գերմանիայի Քյոլն քաղաքում կանաց որսորդների դեմ արդեն 379 մարդ է բողոքել։ Հենց այսքան բողոք է ստացվել տեղական ոստիկանությունում։ «Աֆրիկայն և արաբական արտաքինով» ագրեսիվ տղամարդկանց մեղադրումեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների վրա հարձակումների և սեռական ոտնձգությունների մեջ։ Բողոքների 40 տոկոսը սեռական ոտնձգությունների առնչությամբ են։
Այս միջադեպերի քննությամբ զբաղվում է «Նոր տարի» անվամբ հատուկ խումբը, որի կազմում արդեն հարյուր անդամ կա։ Հայտնի է, որ մոտ հազար հանցագործներ, որոնց թվում նաև ոգելից խմիչքի ազդեցության տակ եղած անձինք, հետապնդում և թալանում էին կանանց։
Այս ընթացքում Քյոնի ոստիկանությունը Քյոլնի ոստիկանությունը երկու ցույց է ցրել։ Ցույցերից մեկը կազմակերպել էր «Պեգիդա» (Pegida) «Եվրոպացի հայրենասերնորը ընդդեմ Հին Աշխարհի իսլամացման» կազմակերպությունը, իսկ մյուսը նրանց հակառակորդները։ Անկարգությունները դադարեցնոլու նպատակով ոստիկանությունը ջրանետ մեքենաներ է օգտագործել, իսկ ծայրահեղականներին հանգստացնելու համար իրավապահները ստիպված են եղել ծառայողական շներ օգտագործել։ Երկու ոստիկան վիրավորվել է։
Մոտ 600 ծայրահեղականներ քաղաք էին ժամանել գնացքով։ Նրանցից 450 հոգու արդեն ետ են ուղարկել Դորտմունդ, տեղեկացնում է РИА Новости-ն: