Գերմանիայում 90 կանայք սեռական բռնությունների են ենթարկվել և կողոպտվել

 

Գերմանիայի Քյոլն քաղաքում ոստիկանությունը միանգամից երկու ցույց է ցրել․ «Պեգիդա» (Pegida) հակաիսլամիստական շարժման  և նրանց հակառակորդների։ Ցույցերը ցրելու պատճառը դրանց պատճառով առաջացած անկարգություններն են։

«Պեգիդա» շարժման մասնակիցները իրավապահների և լրագրողների վրա շշեր և պայթուցիկներ են նետել։ Ի պատասխան ոստիկանությունը ջրանետ մեքենաներ է օգտագործել։ Կանանց վրա իրականացված հարձակումներին հետևած բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցող անկարգությունները իշխանությունները չափազանց վտանգավոր են որակել։

Նոր տարվա գիշերը Քյոլնում մոտ 90 կանայք սեռական բռնությունների են ենթարկվել և կողոպտվել «աֆրիկյան և արաբական» արտաքինով ավելի քան հազար տղամարդկանց կողմից։ Այդ դեպքերից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է օրենքները խստացնել։

«Pegida» հապավումը նշանակում է «Եվրոպացի հայրենասերները ընդդեմ Հին Աշխարհի իսլամացման» տեղեկացնում է РИА Новости-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել