ՃՈ տեսուչ, ով իրավախախտ վարորդին տուգանելու համար պատրաստ է կյանքը վտանգել

«Սարդ մարդ». նման կերպ են Ղրղզստանում անվանում ճանապրհային ոստիկանության տեսուչ Բակիտբեկ Սակիևին: Настоящее Время լրատվական կայքից տեղեկանում ենք, որ այս տեսուչը նման ածականի արժանացել է այն բանի համար, որ հանուն ամեն ինչի պատրաստ է կանգնեցնել իրավախախտում կատարած վարորդներին: Մեկ անգամ չէ, որ նրան նկարահանել են` ընթացող մեքենայի ծածկոցի վրա` ապակեմաքրիչներից կախված:

Լրատվամիջոցը հավելում է, որ այս ոստիկանը հայտնի է որպես ազնիվ տեսուչ: Նման երկրում, ուր ընդունված է կաշառք տալ` տուգանքներից խուսափելու համար, այս տեսուչը կաշառք չի վերցնում: Նշվում է, որ Բակիտբեկ Սակիևի համարձակությունը նրան հայտնի է դարձրել ողջ Ղրղզստանում:

Լրագրողները նաև եղել են նրա տանը, նկարահանել ընտանիքի անդամներին, ոստիկանի աղջիկներից մեկը նույնպես ցանկանում է իր հոր պես ՃՈ տեսուչ դառնալ:

Մանրամասները` տեսանյութում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել