Ինչպես հարբած վարելու համար տուգանված վարորդը դատարանում հաղթեց ՃՈ-ին

Ռուբեն Արիստակեսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության:

Հայցադիմումով նա հայտնել է, որ տեսուչն իրեն կանգնեցրել է ու պնդել, որ իբր ինքը գտնվում է ոչ սթափ վիճակում։ Վարորդն առանց վարանելու չի համաձայնվել տեսուչի վարկածի հետ` պնդելով, որ ալկոհոլ չի օգտագործել։ Տեսուչր պնդել է իր դիրքորոշումը և առանց իր սթափության աստիճանը ստուգելու մեքենան տեղափոխել է ՀՀ ճանապարհային ոստիկանության գումարտակի բաժին, որտեղ բժիշկը ստուգել է սթափության աստիճանը և որոշվել, որ հայցվորը գտնվում է ոչ սթափ վիճակում, սակայն չնշելով դրա մասին արձանագրությունում: Չհամաձայնվելով ստուգման արդյունքի հետ, հրաժարվել է ստորագրել սթափության վիճակի զննության արձանագրությունը, պահանջել, որ կրկնեն փորձաքննությունը, կամ սթափության վիճակր ստուգեն արյուն վերձնելու միջոցով, սակայն բժիշկն իրեն ասել է, որ իրենք արյան փորձաքննություն չեն անում, որ սպասողներ կան և հայցվորը պետք է շտապ դուրս գա սենյակից։

Դատաքննության ընթացքում դատարանն արձանագրել է, որ ապացուցման բեռը կրող վարչական մարմինը՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, բավարար ապացույցներ չի ներկայացրել դատարանին ի հակադրումն հայցվոր Ռուբեն Արիստակեսյանի այն պնդմանը, որ ավտեմեքենան վարել է սթափ վիճակում: Մասնավորապես վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում չի իրականացրել ապացույցների, փաստական հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում, և արդյունքում չի պարզել, թե արդյոք հայցվորը տրանսպաորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, թե՝ ոչ:

Տվյալ դեպքում պատասխանողի կողմից իրականացված վարչական վարույթով չի ապահովվել տվյալ գործով հանգամանքների համակողմանի, լրիվ և oբյեկտիվ պարզումը, ինչի արդյունքում էլ վարչական մարմինն ընդունել է ոչ իրավաչափ, գործի հանգամանքներից չբխող վարչական ակտ, չի հաստատվել հայցվորի կողմից իրավախախտման կատարման փաստը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն անվավեր է առ ոչինչ չհանդիuացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) oրենքի խախտմամբ, այդ թվում` oրենքի uխալ կիրառման կամ uխալ մեկնաբանման հետեւանքով.

բ) կեղծ փաuտաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաuտաթղթերից ակնհայտ է, որ ըuտ էության պետք է ընդունվեր այլ որոշում։

Տվյալ դեպքում դատարանն արձանագրում է, որ վիճարկվող ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի սխալ կիրառմամբ և ենթակա է վերացման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝

«1. Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները)։

2. Եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ։»։

Այնպես որ դատարանը` նախագահությամբ դատավոր Ա. Միրզոյանի վճռել է Ռուբեն Արիստակեսյանի հայցն ընդդեմ ՃՈ-ի բավարարել։ Անվավեր ճանաչել ՃՈ որոշումը։

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 դրամ՝ որպես հայցը բավարարելու կապակցությամբ վճարման ենթակա պետական տուրքի գումար ։

Վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, դեռևս որոշում չի կայացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել