Մանհեթենի կալանավայրից շտապ 8 մարդ է հոսպիտալացվել

Ըստ FDNY-ի (Նյու Յորքի հրշեջ ծառայություն) մամուլի քարտուղարի հայտնած տեղեկատվության, հինգշաբթի ուշ երեկոյան շտապօգնությունը Մանհեթենի կալանավայրից 8 մարդու տեղափոխել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում ենք Daily News-ից։

«Շտապ օգնությունը Մանհեթենի քրեակատարողական հիմնարկ հասավ 23:29-ին»,- նշել է մամլո խոսնակը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են Նյու Յորքի Ներքին Մանհեթենի պրեսվիտերանական հիվանդանոց։

Մամլո խոսնակը հայտնել է, որ դեպքի մանրամասները դեռևս պարզ չեն։ Հայտնի չէ նաև, թե ինչ վնասվածքներ են ստացել բանտարկյալները։ Անգամ պարզ չէ՝ բոլոր հոսպիտալացվածները բանտարկյալներ են, թե՞անվտանգության սպաներ։ Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթվա ընթացքում։

Պատրաստեց՝ Անի Ասրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել