Երևանում ծննդաբերող կանանց փրկարարներն են օգնել հիվանդանոց հասնել

Հունվարի 2-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 17-րդ փողոցի տներից մեկի բնակչուհու մոտ սկսվել են ծննդաբերության ցավեր, հիվանդանոց տեղափոխվելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները 1993 թ. ծնված Ն. Խ.-ին տեղափոխել և մոտեցրել են ընդառաջ եկող շտապօգնության ավտոմեքենային: Ն. Խ.-ը տեղափոխվել է Մարգարյան ծննդատուն: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ-ը:

Իսկ ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևանի Սոսեի փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկում և իր մոտ սկսվել են ծննդաբերության ցավեր, հիվանդանոց տեղափոխվելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Փրկարարները Ք. Մ.-ին (1979թ. ծնված) տեղափոխել են «Բեգլարյան» ծննդատուն:

Նշենք, որ երկու օր շարունակ տեղացող ձյան հետևանքով փակվել են փողոցները, իսկ պատկան մարմինները չեն մքրում ճանապարհները, ինչի հետևանքով վթարային իրավիճակներ են առաջանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել