Նույնիսկ պատերազմի ժամանակ խրամատներում ասում էինք՝ թող խաղաղություն լինի. փաստաբան Լիպարիտ Սիմոնյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Հայաստանի լավագույն փաստաբաններից Լիպարիտ Սիմոնյանը:

-Պարոն Սիմոնյան, ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով: Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան: 

Իրականում ձեռքբերումների մասով որևէ բան չեմ կարող ասել, իսկ բացթողումների մասով՝ նոր Սահմանադրության ընդունումը մարդու իրավունքների ոլորտում կարելի է ետ քայլ համարել: 

Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:

-Ստիպված եմ կրկնել` նոր Սահմանադրության ընդունումը:

Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:

– Ա․Ա․-ի գործը:

Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:

-Փաստաբան Հայկ Ալումյանը:

Աբսուրդային իրավական փաստաթղթեր հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ինչու՞:

-Բոլոր տարիների համար ինձ համար ամենաաբսուրդային երևի կմնա «վարկածի հիման վրա» կայացված մեղադրական դատավճիռը (Խոսքը շուրջ 3 տարի կալանքի տակ գտնվող 28-ամյա Ա․Ա․-ի գործի մասին է, ով դատապարտվել է 56 մլն դրամի գողությանը աջակցելու համար,- հեղ.):

Ամենազավեշտալի դեպքը, որ պատահեց աշխատանքի ընթացում:

– Բոլոր դատական նիստերը:

Ձեր բալիկներն ի՞նչ եք խնդրել Ձմեռ Պապիկից:
-Ամեն օր մի բան խնդրում են, 7 տարեկան աղջիկս` տիկնիկ և նման բաներ, իսկ 9 տարեկան տղաս` հրացան և Ռոբին Հուդի մասին գիրքը:

Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:

-Տանը:

-2016-ից Ձեր ակնակալիքներն ու մաղթանքը:

-Նույնիսկ պատերազմի ժամանակ/1992-1994թթ/ խրամատներում ասում էինք՝ թող խաղաղություն լինի, հեչ էլ թե պատերազմ չի: Այնպես որ ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, իսկ մնացածը փորձենք բոլորով ստեղծել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել