Զինված բախումները շարունակվել են. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 /170 արկ/, 82 /201 արկ/, 120 /1 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀՀՆ-9 /1 արկ/, ՀԱՆ-17 /16 արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպինռնականետերից, TR-107 /3 արկ/ տիպի հրթիռային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էավելի քան 1800 կրակոց: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ /12 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդինախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել