Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` Շաքի գյուղի մոտակայքում, «Օպել Աստրա ջի» մակնիշի 72 AA 772 պետհամարանիշի (վարորդ` Տ. Ս. ծնվ.1976թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 70 մ.), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է է:
ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները դուրս են բերել Տ. Ս.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: