Ավազակային հարձակում Բաշինջաղյան փողոցում. տեսախցիկը ֆիքսել է կատարվածը

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել տուն, որտեղ այդ պահին եղել է նաև մանկահասակ երեխա և հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Իր հետ բերված թիվ 152946, 12 տ/չ, «Cherchill» տիպի ողորկափող հրացանից տղամարդը կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձ ստացել է հրազենային բազմաբեկոր վնասվածքներ։

Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով  ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված տղամարդուն։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քննությամբ պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ Գ.Սարգսյանն է՝ ծնված 1976թ.։ Ստորին վերջույթների հրազենային բազմաբեկոր վիրավորումներով 3 անձ  բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։

Ընտանիքի հայրը, տանտիրուհին և դայակը ճանաչվել են տուժող։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող ողորկափող 12մմ տրամաչափի «Cherchill» տեսակի հրացանը՝ փամփուշտներով, ինչպես նաև՝ որսորդական դանակը: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողների և տուն ներխուժած անձի հագին եղած հագուստները։ Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ։

Տեսանյութը` Քննչական կոմիտեի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել