Ականի պայթուն Տավուշի մարզում. կան տուժածներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել:

Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ:

Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել 1965թ. ծնված Ա. Ս.-ն և 1954թ. ծնված Ա. Կ.-ն:

Ա.Ս.-ն տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, իսկ Ա.Կ.-ն` Իջևանի ԲԿ, այնուհետև՝ Թիվ 1 Կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Կ.-ինը՝ ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել