Օրվա լուսավոր ժամերին երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի`
1) մոտոցիկլների և մոպեդների վրա.
2) կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս.
3) հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
4) երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս.
5) մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելիս.
6) մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս (քարշակող տրանսպորտային միջոցի վրա):
Այս մասին նշվում է կառավարության N 955-Ն որոշուման մեջ: