Հարուցվել է քրեական գործ՝ քվեատուփը կոտրելու առթիվ. ՔԿ

ՀՀ  քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ՝  թիվ 26/29 ընտարտեղամասում հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ։

2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել  թիվ 26/29 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից, որ  Քասախ գյուղում տեղակայված թիվ 26/29 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տեղամասային հանձնաժողովի անդամը, ենթադրելով, որ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների կողմից կատարվում է ընտրախախտում, վրդովվել է դրանից, քվեատուփը հարվածել է գետնին և կոտրել այն, ինչի հետևանքով շուրջ 30 րոպե խոչընդոտվել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը։

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել