ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ,ի Հրազդան-Հանքավան, Ամասիա-Սողամարգ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Պարույր Սևակ-Զանգակատուն, Վեդի-Լուսաշող, Զանգեր-Սիսիան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը:
Սևան-Դիլիջան և Սևան-Մարտունի ավտոճանապարհներին տեղ տեղ առկա է մերկասառույց:
Հանրապետության գրեթե բոլոր մազերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Պարույր Սևակ-Զանգակատուն ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է բուք:
ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: