Ինչո՞ւ է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դուրս գալիս ՓՊ խորհրդի կազմից

Փաստաբանների պալատի խորհրդի աշխատանքներին այլևս չի մասնակցի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, նա հրաժարական է ներկայացրել:

 «Չեմ հասցնում մասնակցել խորհրդի աշխատանքներին, նիստերից շատ եմ բացակայել: 81 նիստ է այս տարի եղել, 26-ին չեմ մասնակցել, օրենքն ասում է՝ եթե հարգելի պատճառով է, խնդիր չկա, բայց ես այդ մարդը չեմ, ինչքան էլ լինի հարգելի, եթե պետք է կեսին չմասնակցես, աշխատանքի իմաստը ո՞րն է, ավելի լավ է աշխատող մարդիկ գան»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Սիրունյանը:

Նշենք, որ փաստաբանը նաև բացակայել էր խորհրդի հայտնի նիստից, որը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 26-ին և որի ընթացքում քննարկման էր դրվել փաստաբանական համայնքում տեղի ունեցած լարվածության հարցը:

Այս փաստը հիշեցնելով պարոն Սիրունյանին՝ հետաքրքրվեցինք, թե իր հրաժարականը որևէ կերպ կապվա՞ծ է նաև վերջերս ակտիվացած տարաձայնությունների հետ, որում ներգրավված է նաև խորհուրդը, փաստաբանը պատասխանեց, որ նման բան բացառվում է, նա պնդեց՝ պատճառը աշխատանքային ծանրաբեռնվածությունն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել