ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության շենքի բացումը (Լուսանկարներ)

Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարչական շենքի բացումը, որին մասնակցում էր ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու 4 հասցեում գտնվող 268.7 քառ. մետր մակերեսով տարածքը ՀՀ քննչական կոմիտեին է ամրացվել ՀՀ կառավարության՝ 2014թ.-ի դեկտեմբերի 04-ի թիվ 1353-Ա որոշմամբ։

2015թ-ի օգոստոս ամսին վերանորոգվել է Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու 4 հասցեում գտնվող վարչական շենքը, և ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունն իր աշխատանքները կազմակերպում է վերոնշյալ վարչական շենքում: Վերանորոգման  աշխատանքներն իրականացվել են 2015 թվականին, որի արդյունքում նախատեսվել են աշխատասենյակներ ինչպես քննիչների, այնպես էլ՝ առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, արխիվի, անչափահասների հարցաքննության համար:

Աշխատասենյակներն ապահովված են գույքով, անհրաժեշտ տեխնիկայով, գործում է լոկալ ջեռուցման համակարգ։

Քննիչների  աշխատանքային պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է, որն ինքնանպատակ չէ և ոչ էլ՝ գերնպատակ։

«Աշխատանքային պայմանների բարելավումը  մեր հիմնական նպատակը չէ, այլ այն միջոց է, ներդրում՝ բարելավելու քննության որակը, բարձրացնելու արդյունավետությունը»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ կարևորելով քննիչների կողմից օրինականության պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Մարատ Դուրյանը, ՀԿԳ ավագ քննիչ Կարեն Կարապետյանը և ՀԿԳ քննիչ Բենիկ Սարգսյանը պարգևատրվեցին՝ աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել