Լուրեր են տարածվել, թե ժամեր առաջ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խումբը կարող է կապ ունենալ ընդդիմադիր ուժերից «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ: «Հիմնադիր խորհրդարանը» ընգրկված է «Նոր Հայաստան» շարժման ճակատին:
«Այդ ակնարկները որքան նորություն են ձեզ համար, այնքան էլ՝ մեզ համար են նորություն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նա հավելեց, որ քանի դեռ չկա պետական կառույցների կողմից պաշտոնական հայտարարություն դրա վերաբերյալ, իրենք այդ ակնարկները մեկնաբանել չեն կարող: