Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում հատուկ գործողությունն են կատարել. այս մասին Իրավաբան.net–ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ արդեն իսկ տարածվել են տեղեկություններ, որ Նորք Մարաշ վարչական շրջանի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված շուրջ 10-ը հոգու, ովքեր ահաբեկչական գործողություններ են պլանավորել կատարել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: