BBC News-ի հաղորդմամբ՝ Բելգիայի իշխանությունները 16 մարդ են ձերբակալել հակաահաբեկչական արշավի ընթացքում, սակայն Փարիզի ահաբեկչության մեջ կասկածվող զինյալ Սալահ Աբդեսլամը դեռևս փախուստի մեջ է գտնվում, ինչպես հաղորդում են իշխանությունները: Գրում է BBC-ին:
Կիրակի օրը 22 շուրջկալ է իրականացվել Բրուսելի և Չարլերոի քաղաքների տարածքում, հայտնում է դաշնային դատարանի խոսնակը: Ահաբեկչության վտանգը շատ բարձր մակարդակի վրա է Բրուսելում: Համալսարանները, դպրոցները և մետրոն փակված կմնան երկուշաբթի օրը: Ինչպես հայտնի է 10 օր առաջ տեղի ունեցած Փարիզյան ահաբեկչության հետեվանքով 130 մարդ մահացել է, իսկ 350-ը վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը 2 կրակոց է արձակել մեքենայից Բրուսելի Մոլենբիկ շրջանում իրականացված օպերատիվ գործողությունների ժամանակ, որի արդյունքում կասկածյալներից մեկը վիրավորվել է, որից հետո ձերբակալվել:
Ոչ մի զենք կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել կիրակի օրը տեղի ունեցած խուզարկությունների ժամանակ, այս մասին հայտնել է խոսնակ Էրիկ Վան Դեր Սիպտը մամլո ասուլիսի ժամանակ:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը