Ահազանգ Հանրապետության հրապարակում պայթուցիկի առկայության մասին

Նոյեմբերի 21-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում` ժամացույցի մոտակա կանգառում, պայթուցիկ սարք է տեղադրված: Հայտնում ենք ՀՀ ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է պայուսակ, որում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել