Իրավաբան.net–ն ընթերցողին է ներկայացնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նորանշանակ օգնական Վահան Դիլանյանի կենսագրությունը:
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ., 21 հունվարի, ք. Վեդի
Կրթություն
2003-2007 թթ. – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրի աստիճան
2007-2009 թթ. – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան
2009-2012 թթ. – Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոն, ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2007-2009 թթ. – «Գիտելիք» համալսարան, պատմության դասախոս
2009-2011 թթ. – Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, միջազգային հարաբերություններ ամբիոնի դասախոս
2011-2014 թթ. – Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ, հանրային կապերի պատասխանատու
2014-2015 թթ. – ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
2015թ. նոյեմբերի 18-ից՝ ՀՀ վարչապետի օգնական
Այլ տվյալներ
Քաղաքական գիտությունների թեկնածու է, պաշտպանել է «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի կատարելագործումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով թեկնածուական ատենախոսություն (ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդ):
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: