Տաքսու վարորդը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արտյոմ Խաչատրյանին, որը տեղում մահացել էր:

Բաժնի և ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Խաչատրյանին, «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1974 թ. ծնված Էդմոնդ Ք.-ն: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վերջինս ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել