4 երիտասարդներ բերման են ենթարկվել Մոսկովյան փողոցի խաչմերուկից

Նոյեմբերի 20-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն ու X զորամասի զինծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Մ.-ին, 1990 թ. ծնված Արսեն Օ.-ին, 1992 թ. ծնված Խաչիկ Ե.-ին և 1989 թ. ծնված Անդրանիկ Ք.-ին:

Էդգար Մ.-ի դրամապանակից հայտնաբերվել է 12 պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված կանեփանման զանգված՝ 19 գրամ կշռով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել