Հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել

Նոյեմբերի 20-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում:

ՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են, որ իրականացվել են որոնողական աշխատանքներ:

Ժամը 17.05-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել են. հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել