ԱՄՆ վիզա ստանալու համար կեղծ ատեստատ է գնել

Հերթական գործն է ուղարկվել դատարան՝ ԱՄՆ վիզա ստանալու նպատակով կեղծ փաստաթղթեր ձեռքբերելու և իրացնելու վերաբերյալ: Արմավաիրի մազրի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ռուբեն Եփրեմյանի և Մարինե Մանուկայի դեմ հարուցված քրեական գործը:

Համաձայն մեղադրանքի՝ Ռուբեն Եփրեմյանը 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին իր ծանոթ Մարինե Մանուկյանի անվամբ պատրաստել է պաշտոնական փաստաթուղթ՝  Երևան քաղաքի թիվ 126 միջնակարգ դպրոցի կեղծ ատեստատ, որը նույն ժամանակահատվածում 450 ԱՄՆ դոլար գումարով իրացրել է վերջինիս:

Մարինե Մանուկյանն էլ ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու համար դեսպանատուն դիմելուց և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո տեղեկացել է, որ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է ունենալ միջնակարգ կրթության վկայական: Այնուհետև դիմել է Ռուբեն Եփրեմյանին և վերոհիշայլ կեղծ ատեստը, որն էլ նույն ժամանակահատվածում դեսպանատուն է ներկայացրել:

Ամբաստնայլաներին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 325հոդվածի 1-ին մասով: Այս արարքը կատարելու դեպքում անձը պատժվում է պատժվում է տուգանքով՝ 200-400 հազար դրամով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ամբաստանյալների հանդեպ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել