Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հրաման է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի ապրիլի 20-ի թիվ 175-ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին: Ըստ հրամանի՝
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով. հրամայում եմ՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալների միջև աշխատանքի բաշխումն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի օգոստոսի 13-ի N 276-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 175-Ա հրամանը։