Երևանի ո՞ր վարչական շրջաններում այսօր ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փող. 1-ից-17, 20, 22, 24 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան 4, 6, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 29, 31 համարների, Կարապետյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել