ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել ՀՀ քննչական կոմիտեի նախագահը՝ տեղեկացնելով, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող շենքին կից առկա է քաղաքացու սեփականությունը հանդիսացող մոտ 300 քառ. մետր մակերեսով շինություն, որն անհրաժեշտ է ՀՀ քննչական կոմիտեին՝ կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Այս մասին նշվում է կառավարության այսօրվա նիստին քննարկված նախագծում, որը ներակայացրեց վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:
Առաջարկվել է Երևան քաղաքի Հր. Քոչարի փողոցում գտնվող մի քանի տարածքներ, որոնք պատկանում են «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և և գնահատվել են 152 մլն ՀՀ դրամ, փոխանակել քաղաքացի Յուրի Աբելյանի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մամիկոնյանց 46/3 հասցեում գտնվող՝ տարածքների և դրանց զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ՝ 155 մլն ՀՀ դրա ընդհանուր արժողությամբ:
Պարոն Մարկոսյանը կառավարության նիստին ասաց, որ քաղաքացի Աբելյանը գրությամբ տվել է իր համաձայնությունը նշված տարածքները համարժեք դիտարկելու հարցում, նախագծով նախատեսվում է իրականացնել տարածքների փոխանակում՝ առանց կողմերի ֆինանսական հատուցման:
Կառավարությունն այս նախագիծն այսօր հաստատեց:
Իրավաբան.net