«Թռչող առագաստ» ՍՊԸ ընկերությունը դատի է տվել «Ա1+» լրատվամիջոցին՝ 2000 թվականին հեռարձակված հաղորդման համար: Քիչ առաջ հաղորդագրություն է տարածվել, որում, մասնավորապես, ասվում է.
«Ի պատասխան, 24.09.2000թ.-ի A1+ լրատվական կայքի կողմից հրապարակաման առ այն, որ նույն օրը ք. Երևան, Իսահակյան 41 հասցեում գտնվող «Առագաստ» սրճարանում կատարվել է մարդասպանություն, «Առագաստ» սրճարանի ղեկավարությունը տեղեկացնում է, որ տվյալ հրապարակումը հանդիսանում է կեղծ տեղեկատվություն։ Պարզաբանելով եղելությունը, տեղեկացնում ենք, որ վերը նշված իրադարձությունը տեղի է ունեցել «Առագաստ» սրճարանին(որը պատկանում է «Թռչող առագաստ» ՍՊԸ-ին) կից «Պոպլավոկ» սրճարանում(որը պատկանում է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին)։ Այս երկու հաստատությունները պատկանում են տարբեր սեփականատերերի, և նրանց գործունեությունը որևէ կապ չունի միմյանց հետ։ «Առագաստ» սրճարանի ղեկավարությունը բազմիցս դիմել է A1+ լրատվամիջոցի ղեկավարներին՝ խնդրելով հեռացնել հրապարակումը և չտարածել ապատեղեկատվություն։
Հրապարակումը չհեռացնելու, վարկաբեկողբովանդակություն կրող հրապարակումների շարունակական բնույթ կրելու պատճառով 2015 թվականի հոկտեմբերին «Թռչող առագաստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան, և հոկտեմբերի 15-ին հարուցվել է դատական գործ՝«Ի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության»։
Նշվում է նաև, որ նախնական դատական նիստը տեղի կունենա 02.02.2016-ին՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: