Հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

2015թ-ի նոյեմբերի 18-ին` ժամը 15:30-ի սահմաններում, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ գործարանի մոտակայքում հայտնաբերվել է արական սեռի դիակ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան-Գյումրի ավտոճանապարհի ձախ հատվածում՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի վարչական տարածքում, «Աշտարակ Կաթ» գործարանից 2 կմ հեռավորության վրա դեպի ձախ դաշտավայրում՝ խողովակաշարի մոտ, հայտնաբերել տղամարդու դի։ Արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ դեմքի ձախ քունքային, աջ ականջի, որովայնի ևթիկունքի հատվածում։ Դիակի ինքնությունը պարզվել է, ով Բյուրական գյուղի բնակիչ է՝ ծնված 1950թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, հնարավոր ականատես վկաների, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել