Նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Ս. Վ.-ի կողմից բերված սառնարանի թաքստոցից հայտաբերել և առգրավել են 19 բջջային հեռախոս, յուրաքանչյուրը 0,5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ, ընդհանուրը 2 լիտր տարողությամբ 4 շիշ օղի, 64,9 գրամ դեղնականաչավուն զանգված, 10 գրամ շագանակագույն զանգված և սուր հոտով, թափանցիկ հեղուկով լցված 1 հատ 5 գր. ներարկիչ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: