ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել՝ պարգևատրման մասին: Դրանցից առաջինով Կրթության և գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Շավարշ Ամիրյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, մեկ այլ հրամանագրով նույն մեդալով է պարգևատրվել ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Մառլեն Սաթյանը: