Դաժան դեպք Ստեփանավանում. հայտնաբերվել է դիակ

2015 թվականի նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության տարածքում դիակ է հայտնաբերվել: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Դիակը հայտնաբերվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 10 պահաբաժնում՝ նեխած, գլուխը բացակայում է։

Դեպքի վայրի զննությամբ դիակի գտնվելու վայրի վերնամասում՝ հայտնաբերվել է գետնից 2.35մ բարձրության վրա ծառի ճյուղին կապված է 3,5 սմ լայնությամբ և 87 սմ երկարությամբ գոտիի կտոր:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դիակի ինքնությունը, մահվան պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել