Փարիզում ոչնչացվել է վերջին ահաբեկիչը: Նման տեղեկություն է տարածել iTele հեռուստաընկերությունը: Նշվում է, որ Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում երեք ահաբեկիչներ ձերբակալվել են, երեքը` ոչնչացվել:
Բացի այդ, լրատվամիջոցները հաղորդում են, որ սպանված ահաբեկիչներից մեկի կինը գործի է դրել պայթուցիկ սարքը և պայթեցրել ինքն իրեն: Ոստիկանների գործողությունները տևել են երեք ժամ: Հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, պայթունների, կրակոցների արդյունքում մահացել է 129 մարդ: