Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարկեց տատի սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Ալբերտ Մոմջյանի դատավճիռը:
Դատարանը մեղավոր ճանաչեց նրան մեղավոր՝ Քերական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով առաջադրված արարքները կատարելու մեջ, և գումարային պատիժ նշանակեց՝ 21 տարվա ազատազրկում:
Գործով 170 հազար ԱՄՆ դոլարն ու Toyota Prado ավտոմեքենան հանձնվեց Ալբերտի հոր՝ Հովհաննես Մոմջյանի տնօրինությանը: Իսկ մյուս ապացույցները՝ սպանվածի եղունգները, գիշերանոցը, մեքենայի գորգը կոչնչացվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: