«Տատի ու հոր օդերով էր ապրում». տատի սպանության մեջ մեղադրվողի մոր ցուցմունքը

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց տատի սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Ալբերտ Մոմջյանի գործով դատավարությունը:

Դատարանը սպառված համարեց ամբաստանյալի մոր, ընկերուհու և եղբոր ներկայությունը դատարանում ապահովելու բոլոր միջոցները և կողմերի համաձայնությամբ որոշեց հրապարկել նրանց նախաքննական ցուցմունքները:

Ամբաստնյալի մայրը՝ Անահիտ Մարգարյանը, հայտնել էր, որ Ալբերտի հոր հետ 1990-1995 թվականներին քաղաքացիական ամուսնության մեջ է եղել, ապրել են նրա ծնողների հետ: Ընտանեկան խնդիրների պատճառով Ալբերտի հայրը՝ Հովհաննեսը մեկնել է Ռուսասատան, հետո նա նույնպես միացել է Հովհաննեսին, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են, որ միասին ապրել չեն կարող և բաժանվել են:

Անահիտ Մարգարյանի ցուցմունքի համաձայն՝  սպանված սկեսուրը հեգնանաքով խոսելու բնավորություն ունեցել է: Օրինակ, ասել է. «Բանգալդեշում ապրողները 3-րդ սորտի մարդիկ են, հաշվի չառնելով, որ մենք էլ ենք Բանգալդեշում ապրում»:

Հովհաննեսից բաժնվելուց հետո էլ կապ ունեցել է նրա ու նախկին սկեսուրի հետ, հիմնականում շփվել են Ալբերտին վերաբերող հարցերով: Իր և որդու հոգեսրը հոգացել են նրանք, «մեկ գուլպա» անգամ ինքը չի գնել Ալբերտի համար:

Մինչև 6-րդ դասարանը նա դպրոց է հաճաել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, հետագայում հայրը նրան տեղափոխել է 114 դպրոց, «որպեսզի երկու եղբայր միասին լինեն ու իրենց մոտ լինի»: Իսկ արդեն 2014-ի մարտին հայրը Ալբերտին տեղափոխել է Ձորաղբյուրի ամառանոցում ապրելու: Մոր խոսքով, դաստիարակչական բնույթ է ունեցել այդ քայլը, քանի որ տղան «իր խոսքը բանի տեղ չէր դնում»:

Վերջին անգամ սկեսուրին դեպքից օրեր առաջ է տեսել: Նա իրեն կանչել է Ձորաղբյուր ու բարկանալով ասել է, թե այլևս չի կարողանում Ալբերտի թափած շորերը հավաքել, լվալ, նրա համար ճաշ պատրաստել ու թե նույնիսկ հագուսը դուրս է լցրել, որպեսզի նա հավաքի: Սակայն միևնույն ժամանակ իրեն աչքով է արել՝ հասկացնելով, թե տղային մի տար, ընդամենը վախեցնում է նրան:

Սիլվա Գալստյանի անհետանալու մասին իմացել է կնոջ պատկանող խանութի աշխատողներից Ռուզաննայից:

Իսկ երբ արդեն որդին ձերբակալված է եղել, Ալբերտն իրեն զանգել, ասել է, թե հայրն իրեն պետք է տեսնի ու փող տա: Եվ այդպես էլ եղել է: Հովհաննեսը զանգել է իրեն, այդ ժամանակ նար դրսում է եղել, հանդիպել են: Հովհաննեսը փոխանցել է իրեն տոպրակը, ասել՝ պահի, հետագայում կասեմ, թե ինչ պիտի անես: Այդ օրն ինքը գնացել է տատիկի տուն, որտեղ քեռակինն է ապրում: Զուգարանում բացել է ամուսնուց ստացածը ու տեսել, որ 100 դոլարանոցների կապոցներ են: ավելի ուշ Ալբերտն է զանգել, հարցրել՝ ստացե՞լ է փողը, ինքը պատասխանել է՝ այո: ալբերտը նույնպես ասել է, թե պահի, հետո կասեմ՝ ինչ պիտի անես դա:

Հետագայում այս գումարը, որը կազմել է 170 հազար դոլար, Անահիտը ոստիկանության պահանջով հանձնել է:

Ալբերտ Մոմջյանի ընկերուհի՝ Տաթևիկը, ով քաղաքացիական ամուսնության մեջ է եղել մինչ ալբերտի հետ հանդիպելը և ունի անչափահաս երեխա, իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ Ալբերտի հետ շուրջ մեկ ամիս սոցիալական ցանցով շփվելուց հետո իրենց մեջ զգացմունքային կապ է առաջացել: Ալբերտի մայրը դեմ է եղել իրենց հարաբերություններին, սակայն հայրը դրական է վերաբերվել:

Տաթևիկի խոսքով, Ալբերտը զուսպ, չշփվող անձ է, ընկերական մեծ շրջապատ չունի, ալկոհոլային և այլ կախվածություն չի ունեցել: Տատին շատ է սիրել ու իրեն էլ ասել է, որ տատն իրեն սիրում է: Վստահ է, որ Ալբերտը նման բան չէր կարող անել:

Իր ցուցմունքում նա հայտնել է նաև, թե կապերը խզել է Ալբերտի հետ ու չի ցանկանում նրան այլևս հանդիպել. «Խնդրում եմ արեք այնպես, որ ես նրան այլևս չտեսնեմ»:

Միևնույն հորից ծնված Ալբերտի փոքր եղբայր Տիգրանի նախաքննական ցուցմունքը նույնպես հրապարկվեց: Նա հայտնել է, որ  նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին՝ իր ծննդյան օրը (նաև դեպքի օրը) հրավիրած է եղել նաև Ալբերտին: Այդ օրը Ալբերտի մոտ լարվածություն է նկատել, հարցրել է, թե ինչ է պատահել, Ալբերտն ասել է՝ ոչինչ: Բայց ինքը չի հավատացել: Այս օրը Ալբերտի անձնագրով վարձույթով մեքենա  են վերցրել, որը հաջորդ օրը պետք է վերադարձնեին: Երբ հաջորդ օրը զանգել ու ասել է, որ միասին տանեն մեքենան վերադաձնելու, Ալբերտն ասել է, որ ինքը մենակ գնա ու անձնագիրն էլ անպայման վերցնի ու շուտ վերադարձնի իրեն, քանի որ խիստ անհրաժեշտ է իրեն:

Ցուցմունքների հրապարակելուց հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին, դատարանում ցուցադրվեցին նաև գործում առկա իրեղեն ապացույցները՝ 170 հազար դոլարը, սպանվածի գիշերանոցը, ամբաստանյալի եղունգի նմուշները և այլն:

Ամբաստնյալի հարցաքննությունը կլինի մյուս դատական նիստին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել