Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց տատի սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանի գործով դատավարությունը: Պաշտպանական ճառով հանդես եկավ պաշտպան Գուրգեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ գողության և սպանության դրվագներում իր պաշտպանյալի մեղավորությունը չի ապացուցվել: Մասնավորապես, վկաները ցուցմունք են տվել այն մասին, որ Ալբերտը չի ունեցել տատի բնակարանի բանալին կամ դրա կրկնօրինակը: Հետևաբար, չէր կարող նաև մուտք ունենալ բնակարան և ոսկիները գողանար: Նաև ցուցմունք է եղել այն մասին, որ սպանված կինը մեկ այլ բնարականի վերանորոգման համար իր ոսկեղենն է վաճառել:
Սպանության մասով ամբաստանյալը իր ցուցմունքում հայտնել է, որ տատիին չի սպանել դիտավորությամբ, այլ նրան անզգուշությամբ է մահ պատճառել: Դրա մասին են վկայում են գործում առկա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Փորձագետը նշել է, որ մահվան պատճառը հստակ որոշել հնարավոր չէ՝ մարմնի այրվածության և կենդանիների կողմից հոշոտված լինելու պատճառով, սակայն ենթադրելի է, որ կինը խեղդամահ է եղել:
Պաշտպանը խնդրեց դատարանին մեղսագրված արարքներով արդարացնել իր պաշտպանյալին:
Ամբաստանյալը իր վերջին խոսքում խնդրեց դատարանին ավելի մեղմ պատիժ նշանակել, ասելով՝ «23 տարին շատ շատ ա, մի քիչ մեղմ էլի»:
Մանրամասները՝ տեսանյութում, քիչ ուշ: