Առավելագույնս խիստ պատիժ՝ տատի սպանության գործով

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ըդնահնուր իրավասության դատարանում տատի սպանության համար մեղադրվող 24-ամյա Ալբերտ Մոմջյանի գործով մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով:

Նա իր ճառում նշեց, որ լիովին ապացուցվել է Մոմջյանին մեղսագրված արարքներում նրա մեղավորությունը՝ այն է իր տատիկ Սիլվա Գալստյանի շուրջ 3 միլիոն դրամ արժողության ոկսեղենը գողանալու և նրան դաժանաբար սպանելու համար:

Մեղադրողը նշեց, որ ամբաստնյալ Ալբերտի դատարանում տրված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը. նա հայտնել էր, թե չի սպանել դիտավորությամբ, հարվածել է նրան, վերջինս էլ գետնին է ընկել, գլուխը խփել է հատակին ու մահացել: Սակայն գործում առկա փորձագիտական եզրակացություններն ու ապացույցները հերքում են այդ վարկածը:

Ավելին, մեղադրողի խոսքով, նա ոչ միայն սպանել է տատին, այլև «նրա դին այրել է ու դարձրել վայրի կենդանիների կերակուր»:

Մեղադրողը նշեց, որ ամբաստնյալի դեպքում մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքներ չկան, և կատարած արարքների համար միջնորդեց դատարանին պատիժ նշանակել 23 տարվա ազատազրկում:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել