ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կկատարվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ըստ որոշման՝
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Դատախազների միջազգային ասոցիացիայի 7-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2015 թվականի նոյեմբերի 9-12-ը Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գևորգ Կոստանյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի»:
Նշենք, որ համաձայն հավելվածի Հայաստանի պատվիրակության կազմում էին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Դ. Պետրոսյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Հ. Մանուչարյանը: